ԼՈՒՐԵՐ.com կայքն ամփոփում է մարտի 28-ի աշխատանքային երեքշբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սկսենք սահմանային իրավիճակից: Նախ առավոտյան Արցախի Հանրապետության ՊԲ լրատվական ծառայությունը տեղեկացրեց, որ մարտի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: 

 

Սահմանային իրավիճակի մասին մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:

 

Իսկ երեկոյան կողմ ողբերգական լուր ստացվեց: Հակառակորդի կրակոցից հայ զինվոր է զոհվել: Միջադեպի մանրամասներն էլ այստեղ:

 

Հաշված օրեր են մնացել քարոզարշավի ավարտին և ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:

 

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ ԻՎետա Տոնոյանը հայտարել է, որ «Ծառուկյան» դաշինքը տեր է կանգնելու քաղաքացիների քվեներին:

 

Տոնոյանի հայտարարությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:


Իսկ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրենք հաղթելու են, որովհետև այլ ելք չկա:


Գագիկ Ծառուկյանի ելույթն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

 

Նշենք, նաև, որ ըստ Եվրոպական KOG և "Demokratijos projektai" սոցհարցման տվյալների, այս պահի դրությամբ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.


Այսպիսով՝ Ծառուկյանը ստեղծված իրավիճակին պարզ, բայց միևնույն ժամանակ հանճարեղ լուծում է առաջարկում, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա ներդրումների ներգրավվածություն ապահովել' մեր երկիր ու նույնիսկ միլիարդավոր դոլարների ինվեստիցիաներ բերել Հայաստան. վերջինս հնարավոր է դառնալու շնորհիվ «Ծառուկյան» դաշինքի արտասահմանյան գործընկերների, ովքեր մինչև վերջ սատարելու են առաջատար քաղաքական ուժին նրա բոլոր ձեռնարկներում՝ պատրաստակամություն հայտնելով սեփական ներդրումն ունենալ Հայաստանի տնտեսության վերականգնման գործում, ինչի առհավատչյան վստահությունն է առ «Ծառուկյան» դաշինքն ու այս ուժի կողմից առաջ քաշված ծրագրերի իրատեսական լինելը:

 

Հրապարակման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Ազատության հրապարակում տեղի է ունեցել ՕՐՕ դաշինքի եզրափակիչ հանրահավաքը :

 

Հանրահավաքի մասին պատմող հրապարակումներին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ, ԱՅՍՏԵՂ, և ԱՅՍՏԵՂ:


Չարաշահումներ՝ ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում. 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Քրեական լուրերին անդրադառնալով, նշենք, որ այսօր սպանություն է տեղի ունեցել:

 

Կոտայքի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:


Ծանր սոցիալական դրությունն անգամ չի կարող ստիպել քաղաքացուն՝ գնալ 10 հազար դրամների հետևից:

 

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com կայքի հետ զրույցումա ասել է «Ծառուկյան» դաշինքով թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արտավազդ Սարգսյանը:

 

Մանրամասները՝ հարցազրույցում:

 

Դավիթ Բաբանովը շատ կարևոր վերլուծական հրապարակմամբ է հանդես եկել: Թե ինչի մասին է խոսքը՝ կարդացեք նրա «Խե՞րն ինչ...» հրապարակումը:

 

ԿԸՀ-ում վարույթ է հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութերի վերաբերյալ: Վարույթի մասին մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Վահան Շիրխանյանի առողջական վիճակը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Օրվա մյուս լուրերին, քարոզարշավի ընթացքին, մամուլի հրապարակումներին, ժամանցային, քրեական և արտակարգ պատահարներին ծանոթացեք՝ ըներցելով ԼՈՒՐԵՐ.com կայքը: