Mediamall.am լրատվականն ամփոփում է նոյեմբերի 14-ի աշխատանքային երկուշաբթին, և ներկայացնում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն ամփոփ:

 

Նախ սկսենք շաբաթ՝ նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջոցառումից: Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը: 

 

Շարժման համակարգող խմբի ղեկավար Արման Վարդանյանն իր ելույթում մի շարք հարցերի պատասխաններ է տվել: Ելույթը կարող եք լսել ԱՅՍՏԵՂ:


Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից:

 

ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է աշնանային նստաշրջանի հերթական քառօրյան: Քառօրյա աշխատանքները թեժ են եղել: Քննարկվել է «1000» դրամների հարցը: Այդ մասով ՀՀ ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել է. «Հլը թող քննարկենք, հետո կերևա»: Իսկ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարել է. «Հերի՛ք է զբաղվեք մուրացկանությամբ»:


Թեմայի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով կարծես թե նեղսրտել է լրագրողներից:

 

Մանրամասները՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:


Գագիկ Ծառուկյանի հերթական բարեգործությունը: Թեմայի մանրամասներն ու տեսանյութը՝ դիտեք ԱՅՍՏԵՂ:


Երևանում հերթական աղմկոտ դեպքն է տեղի ունեցել: Այս անգամ ողբերգական սպանություն՝ Երևանի Չարբախ թաղամասում: 2 մարդ է սպանվել, մեկ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:


Օրվա մյուս կարևոր թեմաներին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետեևք՝ ընթերցելով Mediamall.am կայքը: