ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խուսափում է լրագրողների հետ շփումներից: Նորանշանակ նախարարն այսօր ԱԺ-ում ներկայացնելու էր եկել նոր նախագիծը, ըստ որի՝ պետք է յուրաքանչյուր քաղաքացուց գանձվի հազարական դրամ և ուղղվի զոհված ու հաշմանդամ զինծառայողներին ու նրանց հարազատներին: Լրագրողների՝ Նախագծի վերաբերյալ առաջացած հարցերին պատասխանելու փոխարեն, նախարարը հորդորեց բոլոր հարցերը գրավոր ուղարկել ՊՆ մամուլի ծառայություն: «Ես ունեմ լրատվական ծառայություն և բոլոր հարցերը կարող եք ուղարկել այնտեղ»,- լրագրողներին ասաց նախարարը:
Ուշագրավն այն է, որ պաշտպանության նախարար դառնալուց առաջ Վիգեն Սարգսյանը նախկինում գրեթե միշտ շփվում էր լրագրողների հետ ու պատասխանում նրանց հուզող բոլոր հարցերին, իսկ նախարար դառնալուց հետո նախարարը կարծես սահմանափակել է լրատվամիջոցների հետ շփումը: Համենայն դեպս՝ այդպիսի տպավորություն է թողնում:
Ի դեպ՝ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, նա նույնիսկ ակնարկեց, որ լրատվամիջոցներն իր խոսքերը խեղաթյուրում են, կամ՝ ճիշտ չեն մեկնաբանում…