ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը վերանշանակվել է իր պաշտոնին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Հրամանագրում ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Վիգեն Ալեքսանդրի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար: