Սեպտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։
 
Չինաստանը մեծ ուշադրություն է ցուցաբերում ռազմական կրթությանը։ Երկրում գործում են մի շարք ռազմակրթականհաստատություններ, որոնք մասնագետներ են պատրաստում ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների զինված ուժերի համար։Ազգային պաշտպանության ակադեմիան ՉԺՀ առանցքային կրթօջախներից մեկն է, որի հետ Հայաստանը համագործակցության մեծ փորձունի։
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՎիգենՍարգսյանը գոհունակությամբ է խոսել տարիների ընթանցքում կուտակված այդ փորձի մասին՝ շնորհակալություն հայտնելով հայ սպաներիհանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար։ Ըստ ակադեմիայի ղեկավարության՝ հայ զինվորականներն իրենց դրսևորում ենբացառապես դրական կողմերով և փայլուն արդյունքների հասնում կրթության մեջ։
 
Վիգեն Սարգսյանն ակադեմիայի սաների համար հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է հայ-չինականպատմական ընդհանրություններին, հայկական բանակի ձևավորման փուլերին, ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նաևխոսել տարածաշրջանային հիմնախնդիրների մասին՝ ժամանակակից մարտահրավերների լույսի ներքո։
 
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև ակադեմիայի սաների հարցերին։
 
Դասախոսության ավարտին Վիգեն Սարգսյանը շրջել է ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական ծրագրերին և կրթական հնարավորություններին: