Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել։
«Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը...
Ձեր կողմից տրված ամեն մի քվեն շատ կարևոր և պարտավորեցնող է, ուստի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր ավագանու թիմով անելու ենք առավելագույնը' ձեր բոլոր սպասումներն արդարացնելու համար։
Այսօրվանից միասին լծվում ենք մեր համայնքի շենացման պատասխանատու և պատվաբեր աշխատանքին։
Այժմ, առավել քան երբևէ, կարիք ունենք միասնական լինելու, քանի որ միայն միասնականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։
Բոլորիդ մաղթում եմ ողջախոհություն և ամենայն բարիք։
Աստված պահապան մեր երկրին, մեր զինվորին և մեզ բոլորիս», - ասված է հայտարարությունում։