Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին: Ներկայացնում է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար»:

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու է Դավիթ Տոնոյանը: