ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծառայողական գործուղման մեկնելու պատճառով, հոկտեմբերի 30-ին պլանավորած մամլո ասուլիսը հետաձգվում է:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ պաշտոնական կայքեջում, սակայն, չկա Տոնոյանի գործուղման մասին որևէ տեղեկություն, միայն նշվում է, որ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը Ռուսաստանի Դաշնությունում կմասնակցի «Անքակտելի եղբայրություն-2018» զորավարժությանը: 

 

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից ԼՈՒՐԵՐ.com-ին  փոխանցեցին, որ Նախարարի գործուղման մասին առայժմ որևէ տեղեկություն հայտնել չեն կարող. «Այս պահին ոչ մի ինֆորմացիա չենք կարող տալ, առաջիկայում պաշտոնապես կհայտարարենք»:

Մեր այն ճշտող հարցին, թե այցը նախատեսված չէր, հնարավո՞ր է դեպք է պատահել, որը պատճառ է հանդիսացել Դավիթ Տոնոյանի հապշտապ գործուղմանը, ՊՆ լրատվության ծառայությունից նշեցին, որ որևէ լիազորություն չունեն առանց պաշտոնական հայտարարության որևէ տեղեկություն տրամադրելու: