ԼՈՒՐԵՐ․com լրատվականն ամփոփում է ապրիլի 12-ի աշխատանքային չորեքշաբթին և ներկայացնում օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ։
Սկսենք սահմանում տիրող իրավիճակից։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին և լույս 12-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Եվրոպական քաղաքական ուժերի կողմից։
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Եվրոպական պահպանողականների նախագահ Յան Լիդլ-Գրեյնջերի շնորհավորական ուղերձը կարդացեք ԱՅՍՏԵՂ։
Սպանություն Երևանում։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
Գնդապետ վալոդյա Ավետիսյանին հերթական անգամ ազատ չարձակեից։ Ինչո՞ւ։ Կարդացեք հրապարակումը։
Նաիրիտցիների համակարգող խումբը թվով երրորդ բաց նամակն է ուղղել ռուսաստանաբնակ գործարար, «Նաիրիտ»-ի խոշոր պարտատերերից մեկին՝ «Տաշիր» խմբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանին:
Սույն թեմային անդրադարձել է Քրիստինա Աղալարյանը։ Առաջարկում ենք ընթերցել նրա՝ «Կասկածների փարատման միակ տարբերակը» հրապարակումը։
Սոնա Հարությունյանն էլ անդրադարձել է 35 ամյա երիտասարդ կնոջ ինքնասպանությանը։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
Դատարկաբանում են՝ խնդիրները թողնելով չլուծված: Աղավնի Սուքիասյանի հրապարակումը՝ հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պետական անփույթ վերաբերմունքի մասին, կարդացեք ԱՅՍՏԵՂ։
Սխալ վճիռներն ու դրանց արդյունքը. ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ ՀՀ պետբյուջեից խոշոր գումարներ կհատկացվեն։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է, որ «Ֆլեշի Բարսեղն» անհարմար դրության մեջ է հայտնվել...
Հայտնի է, որ գյուղոլորտում հսկայական մենաշնորներ ունի Բարսեղ Բեգլարյանն, ով ոչ միայն վառելիքի հիմնական մատակարարն է հանդիսանում, այլև սերմացուի հիմնական ներկրողը. նրան են պատկանում այն ընկերությունները, որոնք զբաղվում են Հայաստան՝ դրսից սերմացու ներմուծելով: Ի դեպ՝ Բեգլարյանի համար սա մեծ շահույթներ ապահովող գործ է, քանի որ ամեն տարի պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում սուբսիդավորման համար: Հետևաբար՝ տարրական այս հարցում էլ չլուծվող խնդիրները պայմանավորված են մեկ բանով՝ Հայաստանում ծաղկում ապրող օլիգոպոլիաներով. ներկրողների քմահաճույքին են հանձնված տնտեսության ամբողջական ոլորտներ, որոնք ծառայում են մի շարք անհատների՝ ասենք, նույն Բարսեղ Բեգլարյանի հարստացմանն՝ ի հաշիվ հասարակության:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
Ստելլա Խաչատրյանն էլ գրում է․
Համաձայն առաջին նախագահի՝ երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ:
Մանրամասները՝ Ու՞մ էր նախազգուշացնում ՀԱԿ-ը... հրապարակման մեջ։
Առաջարկում ենք ընթերցել նաև Պուտինի ակնարկը Թրամփին... հրապարակումը։
Առաքել Մովսիսյանին պատժե՞լ են ։ Հարցերի պատասխանը կստանաք Դավիթ Բաբանովի հրապարակման մեջ։
Մյուս կարևոր լուրերին արտակարգ ու քրեական պատահարներին, ժամանցային անցուդարձին, մամուլի հրապարակումներին հետևեք՝ ընթերցելով ԼՈՒՐԵՐ.com լրատվականը։