ԼՈՒՐԵՐ.com լրատվականն ամփոփում է մարտի 29-ի աշխատանքային չորեքշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:

 

Սկսկենք սահմանային իրավիճակի մասին տեղեկատվությամբ: Ամեն օրվա նման Արցախի Հանրապերության ՊԲ լրատվական ծառայությունը տեղեկացնում է իրվիճակի մասին:

 

Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց:

 

Իրավիճակի մասին մանրմաասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Երեկ երեկոյան մեդիա հանրույթը հերթական քննարկման նյութը ստացավ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց, որից հետո, ինչպես միշտ սկսվեցին  քննարկումները:

 

Նշենք, որ առաջին նախագահի ելույթից հետո, մի քանի օր բոլորը վերլուծում են այն: Մի մասը գովում է Տեր-Պետրոսյանին, մյուս մասը՝ նրան դավաճան համարում: Հիմա սկսենք ներկայացնել այն քննարկումները, որոնք ծավալվել են այսօր;

 

Նախ, ելույթին անդրադարձել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, իշխող ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

 

Տեր-Պետրոսյանին քննադատում են նրանք, ովքեր ավելի վաղ ծափահարում էին նրան: Այս մասին ասել է Շարմազանովը: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 

Թեմային անդրադարձել է ԼՈՒՐԵՐ.com կայքի վերլուծաբան Դավիթ Բաբանովը.

 

Ում է թիրախավորում Առաջին նախագահը: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են այս հարցի շուտափույթ լուծում, հոգնել են պատերազմից, խաղաղություն են ցանկանում: Այս ռազմավարությունը միգուցե կարող է աշխատել՝ խորհրդարան մտնելու համար: Հետաքրքիր է համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին և ներկա դիրքորոշումները: «Ներկայում նա չի քննադատում իշխանությանը: Ինչո՞ւ: Որովհետև այն ժամանակ այլ խնդիր էր լուծում, այն է' իշխանափոխություն, Իսկ այժմ այդ խնդիրը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն իր առջև չի դնում: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ եթե ՀՀ-ն վճռականորեն հայտարարի՝ պատրաստ է հենց այսօր ստորագրել փաստաթուղթը, ապա Ադրբեջանը չի կարող մերժել, հակառակ դեպքում՝ իր վրա կուղղվի միջազգային ամբողջ ճնշումը:


Մանրամասները՝ «Հրդեհը մարելու ժամանա՞կն է...» հրապարակման մեջ:

 

Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին անդրադարձել է նաև ՀՅԴ անդամ, սիրված երգիչ Ներսիկ Իսպիրյանը: Լրագրող Աղավնի Սուքիասյանի հետ զրույցում երգիչն առաջարկում է հող հանձնողին տեղում կնքել իր մահկանացուն:



Ներսիկ Իսպիրյանի հետ հարցազրույցը՝ ԱՅՍՏԵՂ:

Ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրերն ու վերջին շտրիխներն են:

 

Քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքից (Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր) ռեյտինգային ցուցակով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Մելիք Սաֆարյանը հադիպել է ընտրողների հետ:

 

Հանդիպման մանրամասներին,լուսանկարներին և տեսանյութին՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:


«Ծառուկյան» դաշինքի քարոզչության հասցեատերը ժողովուրդն է: Առաջարկում ենք դիտել ռեպորտաժը: 


Ատրճանակը չեն դրել մեր գլխին, բայց այլ տարբերակ էլ չեն թողել. նաիրիտցիները շարունակում են պայքարը:


Նաիրիտի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ԱՅՍՏԵՂ:


«Նաիրիտ»-ի գործով Շենգավիթի դատավորը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում և անհարկի ձգձգում դատական նիստերը: Քրիստինա Աղալարյանի պատրաստած նյութի մանրամասնեը՝ ԱՅՍՏԵՂ:

 

Երևանում տեղի ունեցող մեկ այլ բողոքի ակցիայի մասնակիցների էլ լսել է Սոնա Հարությունյանը:

 

Ինչու են բողոքում «Սարի թաղի» գործով դատապարտված և կալանավորված անձանց ազգականները:

 

Հրապարակմանը և լուսանկարներին՝ ծանոթացեք ԱՅՍՏԵՂ: 

 

Օրվա ավարտին Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի եզրափակից հանրահավաքն ու խաղաղության երթը:

 

Հանրահավաքի և երթի մասին պատմող հրապարակումներին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ, ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ:

 

Վերլուծաբան Ստելլա Խաչատրյանը շատ կարևոր հարցի է անդրադառնում:

 

Վերջերս ՀՀԿ քարոզարշավներից մեկի ժամանակ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդես եկավ մշակույթի նախարությունը Գյումրի տեղափոխելու առաջարկով, վարչապետն էլ իր հերթին խոստացավ՝ հաղթանակի դեպքում ի կատար ածել այդ ծրագիրը: Այն, որ կառավարությունը որոշել է ինչ-որ կերպ բեռնաթափել Երեւանը, կարելի է համարել իրատեսական ցանկություն եւ նույնիսկ հնարավոր, քանի որ արդեն բավական խնդրահարույց է դառնում մարզերի դատարկումն ու Երեւանի ծանրաբեռնվածությունը, որն էլ իր հերթին առաջացնում է մարզաբնակների դժգոհությունն ու բողոքը:


Մանամասները՝ «Նախարարի «հանճարեղ» գաղափարը...» հրապարակման մեջ:

 

Առաջարկում ենք նաև «Մոսկվան գրոգում է...» վերլուծականը:

 

Օրվա մյուս կարևոր թեմաներին, մամուլի հրապարակումներին, ժամանցային անցուդարձին, քրեական և արտակարգ պատահարներին հետևեք՝ ընթեցելով ԼՈՒՐԵՐ.com կայքը: