Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 7-ի աշխատանքային չորեքշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը խախտել է 35 անգամ, արձակելով 400 կրակոց:
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության տարածաց մամուլի հաղորդագրությունից:
Օրվա մամուլի հրապարակումից հիշարժան է «Փաստ» օրաթերթի հրապարակումը:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ հավանական վերադարձից, պարբերականը գրում է.
Նայած, թե քաղաքական պահանջ ասելով ի՞նչ եք հասկանում և ո՞վ ունի նման պահանջ: ԲՀԿ–ն ունի, մյուսների մասին չեմ կարող ասել: Բայց սա այն դեպքում, եթե նրա վերադարձը դիտարկենք զուտ ներհայաստանյան քաղաքական օրակարգի շրջանակներում: Սակայն չի բացառվում, որ նրա վերադարձով շահագրգռված լինեն նաև Ռուսաստանում:
Պարբերականի հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ:
Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.
Այստեղ երկրորդ ու ոչ պակաս կարևոր հարցն է առաջ գալիս՝ ի՞նչ են անելու այն մասնագետները, որոնք սեփական ապրուստը վաստակում էին պետական այս կամ այն օղակում սեփական գիտելիքները ռեալիզացնելով: Ո՞վ է նրանց ճակատագրի համար պատասխանատվություն կրողը կամ ո՞վ կարող է ձեռքը դնել սրտին ու հաստատակամորեն պնդել, թե այս երկրի բոլոր դժբախտությունները՝ ծայրից ծայր, գալիս են հենց այն նույն կետից, որն այժմ «կտցել» է կառավարությունը...
Մանրամասները՝ կարդացեք Բաբանովի «Կարապետյանական «դրայվը»՝ մարդկանց գլխին պատուհաս......» վերլուծությունը:
Օրն աչքի է ընկել աղմկոտ մի միջադեպով: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Ազգային ժողովում ծեծի է ենթարկել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին:
Ծեծի մանրամանսրն ու լուսանկարը՝ ԱՅՍՏԵՂ:
Հրազդանի ակումբներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: