ԼՈՒՐԵՐ.com լրատվականն ամփոփում է մարտրի 22-ի աշխատանքային չորեքշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Նախ հակիրճ ներկայացնենք Արցախա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: Ըստ Արցախի Հանրապետության ՊԲ լրատվական ծառայության հաղորդման մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց:
Շարունակելով անցնող օրվա ամփոփում, նշենք, որ ավարտվող օրը բուռն էր ու հագեցած: Ողջ մեդիա դաշտը քննարկում էր նախ Լևոն Տեր Պետրոսյանի հարցազրույցը, օրվա կեսին էլ սառը ցնցուղի պես մեդիա դաշտում լուր հայտնվեց, որ ձերբակալվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:
Սկսենք սկզբից: Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ԼՈՒՐԵՐ.com կայքի հետ զրույցում ասել է.
«Այդ մարդու տեսակետները, յուրաքանչյուր ասածն՝ անկարևոր և բովանդակազուրկ եմ համարում: Նա ներկա «Հանրապետկան» համակարգի հիմնադիրն է և սնում է մինչ օրս այդ կուսակցությունը: Նախկին նախագահի 45 րոպեանոց ելույթն ամբողջությամբ կատարելապես անկարևոր և ժամանակավրեպ է: Երկրի պետականությունը խարխլող այդ այլանդակ տեսակետները չեմ կարևորում և որպես ազատագրված տարածքի բնակիչ՝ մերժում եմ Արցախի խնդրի լուծման հարցում նրա ասած որևէ միտք: Լևոն-Տեր Պետրոսյանն ունի աղանդավորների մի մեծ բանակ, թող նրանք գնան և երկրպահգեն նախկին նախագահին»:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է շնորհակալություն հայտնել ադրբեջանցիներին՝ ամեն օր մեր դիրքերի վրա կրակելու և հայ զինվորներին սպանելու համար:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին անդրադարձ է կատարել նաև վերլուծաբան Դավիթ Բաբաովը:
Այս հարցազրույցով Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, երկու հարց փորձեց լուծել. նախ՝ փորձում էր ապացուցել իր կողմից ներկայացվող քաղաքական ուժի պիտանելությունն իշխանություններին և ոչ միայն, երկրորդ՝ ինչ-որ իմաստով նաև կատարում իշխանությունների հանձնարականը՝ փորձելով միջնորդավորված կերպով հայաստանյան հանրությանը փոխանցել այն, ինչն իշխանություններն, ըստ էության, զգուշանում են անել. Տեր-Պետրոսյանը մաքսիմալ կերպով հասարակության առաջ բացեց խաղաքարտերն ու արցախյան խնդրի շուրջ ձևավորված իրավիճակը ներկայացրեց այնպես, ինչպիսին այն օբյեկտիվորեն այսօր կա:
Մանրամասները՝ «Լևոն Տեր-Պետրոսյանը բացեց իշխանությունների խաղաքարտերը...» հրապարակման մեջ:
Մյուս թեմային՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին: Նախ, կեսօրին ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ մաքսանենք ճանապարհով փորձ է արվել Հայաստան բերել «Իգլա» տեսակիզինամթերք: Հանցագործությունը առերևույթ անելու համար տեղում 2 անձ է ձերբակալվել:
Մեկ ժամ էլ չէր անցել, երբ բոլորը արձանագրեցին, որ ձերբակալվել է Սամվել Բաբայանը: Այս մասին լուրը նախ հաստատեց Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Երեկոյան կողմ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, հաստատելով որ Բաբայանը ձերբակալված է և տարվում է քննություն:
Աղմկահարույց ձերբակալության մասին կանդրադառնանք նաև վաղվա մեր հրապարակումներին:
Անցնեք մյուս թեմաներին: Ապրիլի 2-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակններում Սիսիան քաղաքի բնակիչների հետ է հանդիպել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Քավոր-սանիկ են, բարեկամ են, խաթր եք անում, բայց պետք է նայեք՝ համակարգ կփոխի՞, կարգ կփոխի՞, նոր՝ ընտրեք»,-այս մասին Սիսիանում հանդիպման ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
Հանդիպման մանրամասներին և լուսանկարներին ծանոթացեք հետևյալ հղումով:
Գագիկ Ծառուկյանը սիսանցիներին մարզդպրոց է նվիրել: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Արդեն Եղեգնաձորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ծրագրեր գրողներն անգամ սեփական կատու չունեն: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Վերլուծաբան Ստելլա Խաչտրյանը գրում է.
Հենց սա է իշխանություններից պահանջում հասարակությունը: Հետևաբար իշխանությունների նման պասիվությունը կարելի է դիտարկել իբրև ազդակ, որ այս գործընթացները և իրավիճակի սրումը բնավ պատահական չէ, և ուղղված է շատ կոնկրետ խնդրի լուծմանը: Իշխանությունները չեն փակում այս եռացող կաթսայի կափարիչը՝ թույլ տալով, որպեսզի բացասական տրամադրությունների գոլորշին դոզարվորված արձակվի՝ դրանով իսկ կանխելով ավելի մեծ պայթյունը, ինչը բնավ բացառել պետք չէ:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Այսօր քաղաքացիները վերջին հրաժեշտն են տվել «Հաց բերող» անունն ստացած Արթուր Սարգսյանին: Հուղարկավորության մասին՝ ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, մամուլի հրապարակումներին, քրեական և արտակարգ պատահարներին, ժամանցային անցուդարձին հետևեք՝ ընթերցելով ԼՈՒՐԵՐ.com կայքը: