Մանրամասներ. ինչու աշխատանքից ազատվեց Սամվել Ավետիսյանը
23:51 - 5.Սեպտեմբեր.2019
Aravot.am-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի՝ աշխատանքից ազատման շարժառիթների մասին:
Կայքի տեղեկություններով՝ պատճառը Ամուլսարի հարցով Ավետիսյանի գործողություններն են եղել, ավելի ճիշտ՝ ստացած տեղեկատվությունն ինչպես հարկն է չտնօրինելը: Հայտնի է, որ ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, թե Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբերհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, որը Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն է, աշխատանքից ազատվել է: Ավելի ուշ ՔԿ խոսնակը հերքեց այդ լուրը:
Երբ պարզվեց, որ Յուրա Իվանյանը եւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով 2016-ին հաստատել է Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը, ազգականներ են, Քննչական կոմիտեում ծառայողական քննություն նշանակվեց:
Կայքի տեղեկություններով, Յուրա Իվանյանը, ինչպես պահանջվում է, իր վերադասին՝ Սամվել Ավետիսյանին զեկուցել է, որ Արամայիս Գրիգորյանի հետ ազգակցական կապ կա: Նա պարտավոր է եղել դա անել ու արել է, հայտնել է, որ գործի նյութերին ծանոթացել եմ, այսպիսի հանգամանք կա: Բայց Ավետիսյանը պատշաճ ուշադրության չի արժանացրել՝ հաշվի առնելով այն, որ նրանք իրար հետ, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունեն ու դրա մասին շրջապատում շատերն են իմացել: Այսինքն, գնահատել է, որ դա չի կարող իրենց ունեցած հարաբերությունների դեպքում դեր խաղալ:
Առաջարկում ենք նաև
31/10/18 10:08
Ինչու Սամվել Մայրապետյանը կալանավորվեց, իսկ Արամ Հարությունյանը՝ ոչ. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»
13/09/14 09:15
«Հրապարակ». Ինչու «Նաիրիտ»-ի տնօրենն ազատվեց աշխատանքից
22/05/24 08:56
«Հրապարակ». Հայտնի է, թե ինչու Սամվել Շահրամանյանը ներկա չի եղել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը
21/12/22 12:48
Արցախի նախագահն առողջապահության նախարար է նշանակել
29/04/22 16:04
Իր մոտ ընկերն էր կրակողը, այսօր պետք է դիրքերից իջնեին. մանրամասներ ծառայակցի կողմից արձակված կրակոցից մահացած Սամվել Սանոյանից
28/04/21 23:40
Գոհար Ավետիսյանը կրքոտ ֆոտոշարք է հրապարակել և պատմել, թե ինչու է բաժանվել նախկին ամուսնուց
24/08/20 14:42
Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ազատվեց աշխատանքից
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան