ԼՈՒՐԵՐ.com լրատվականն ամփոփում է ապրիլի -ի աշխատանքային երեքշաբթին և ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ։
Սկսենք սահմանում տիրող իրավիճակից։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից հաղորդում են, որ ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1620 կրակոց:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
Կիրակի օրը տեղի ունեցած աննախադեպ ծառահատմանն արձագանքել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահի մամուլի խոսնակն անդրադառնալով տեղի ունեցած վայրագությանը նշել է, որ խնդրի մասին Սերժ Սարգսյանը վստահ է, որ այդ ամենի հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվությունը։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայում Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին։
Ուղերձը՝ ԱՅՍՏԵՂ։
Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի շուրջ աղմուկ է բարձրացել։ Առաջարկում ենք ընթերցել Քրիստինա Աղալարյանի պատրաստած «Ի՞նչ աղմուկ է Մուրացանի հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի անվան շուրջ» և «Ուշագրավ մանրամասներ՝ Արամ Ասատուրյանի առաջիկա պաշտոնանկության պատճառների մասին» հրապարակումները։
Վերջին շրջանում եղան հրապարակումներ այն մասին, որ Հայաստանում վաճառքի է հանվել թուրքական լոլիկ՝ «Ղարաբաղ» մակնշմամբ, եղավ նաև ՊԵԿ-ի կողմից պաշտոնական հայտարարություն՝ Թուրքիայից մեր երկիր էին փորձում ներկրել մեծ քանակությամբ լոլիկ:
Այս թեմային էլ անդրադարձել է լրագրող Սոնա Հարությունյանը։ Մանրամասները՝ «Լոլի՞կ, թե՞ շինշիլա» հրապարակման մեջ։
Հոգեկան հիվանդություն ունեցողներին անորակ դեղերը դարձնում են ինքնասպաններ. նախարարությունը լռում է։ Աղավնի Սուքիասյանի աղմկոտ հրապարակումը՝ կարդացեք ԱՅՍՏԵՂ։
Տնօրենը բարկացել է գրքերի գումարը չվճարելու համար. դպրոցականները փորձել են ինքնասպան լինել:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
Աշտարակ քաղաքում էլ դիակ է հայտնաբերվել։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
Նկատենք, որ վերը նշված սպանությունը բացահայտվել է։ Սպանության մասին մանրամասներ կարող եք կարդայ այստեղ։
Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է․
Սերժ Սարգսյանը 2018թ.-ին հռչակվի ՀՀ վարչապետ, ապա խորհրդարանի վերահսկողության առումով՝ նա առհասարակ խնդիր չի ունենալու, քանի որ ունենալու է հստակ քաղաքական հենարան այնտեղ ու, ըստ էության, հանդիսանալու խորհրդարանի ստվերային կառավարիչը՝ ՀՀԿ հին գվարդիայի գոնե մի մասին կրկին ակտիվացնելու փայլուն հնարավորություն ստանալով, ինչը, բնականաբար, է՛լ ավելի կուժեղացնի իր դիրքերը երկրի ներսում: Ու կստացվի՝ ֆորմալ առումով խորհրդարանի ղեկավար է հռչակվում Կարեն Կարապետյանն, իսկ երկրի իրական ղեկը կրկին մնում է Սերժ Սարգսյանի ձեռքում, ում հետ ստիպված են լինելու համագործակցության եզրեր փնտրել անխտիր բոլորը. Սերժ Սարգսյանը, փաստացի, վերածվելու է ազգային առաջնորդի՝ ստանձնելով նաև խորհրդարանի ստվերային ղեկավարումը:
Մանրամասները՝ Սերժ Սարգսյանը լուծեց խնդիրը... հրապարակման մեջ։
Վերլուծաբան Ստելլա Խաչատրյանն էլ, իր հրապարակման մեջ անդրադառնում է անարդյունավետ կառավարմանը։
Հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է կառավարությունը իմաստազուրկ գործունեություն ծավալում՝ ստեղծելով արդյունավետ աշխատանքի իմիտացիա: Փաստացի կառավարությունը փորձում է կարկատել սեփական անարդյունավետության բացերը և քավության նոխազների որս սկսում: Իսկ այդ դերում վերջին շրջանում առավել շատ անգամներ հայտնվել է հենց Արման Սահակյանը, ով կարծես ոչ «ողնաշարները ջարդելու» մեջ է հաջողել, ոչ էլ կառավարման էֆֆեկտիվ մեխանիկայի բացահայտման:
Մանրամասները՝ նրա Անարդյունավետության սինդրոմը...
Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, մամուլի ուշագրավ հրապարակումներին, քրեական և արտակարգ ատահարներին, ժամանցային անցուդարձին հետևեք՝ ընթերցելով ԼՈՒՐԵՐ․com լրատվականը։