Մամուլի հրապարակումների համաձայն՝ Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այդ տեղեկությունը. «Արամ Ասատուրյանը չի ազատվել պաշտոնից, նա շարունակում է աշխատել»:

 

Այդ դեպքում ինչո՞ւ են նման տեղեկություններ տարածում հարցին Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել: 

 

Իսկ հոսպիտալի պետ Ասատուրյանի ընդունարանի աշխատակցուհին մեզ տեղեկացրեց, որ այս պահին իրենց մոտ խորհրդակցություն է և պետի հետ խոսել հնարավոր չէ: