«Իրավունքին» հասած արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին Մուրացանի հոսպիտալի պետ են պատրաստվում նշանակել Սիսիանի հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանին:
Նկատենք, որ նա բավականին կարճ աշխատանքային փորձ ունի, եւ որքան էլ տարօրինակ է, հոսպիտալի պետ նշանակվելու համար պարտադիր պայման է փորձաքննության իմացությունը, որին Գրիգորյանն ընդհանրապես չի տիրապետում: Բայց շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա համար այնպիսի բարձրաստիճան պաշտոնյա է բարեխոսել, որ անգամ այդ պարտադիր կետի չիմացության վրա են աչք փակել:
Հավելենք նաեւ, որ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանն այս օրերին արձակուրդում է, եւ ըստ շրջանառվող լուրերի՝ նա արձակուրդից այլեւս իր պաշտոնին չի վերադառնալու: Ի դեպ, այս ոլորտում լուրջ կադրային փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում