Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը։
«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, նա ազատվել է աշխատանքից։ Մենք այնպես չէ, որ հրաժարվելու ենք նրա ծառայություններից։ Բայց նա ազատվել է ծառայողական պարտականությունները չկատարելու համար»,- ասաց Խաչատրյանը։ Նա նշեց, որ Ասատրյանը պաշտոնը հանձնել է մայիսի 12-ին։ Խաչատրյանը հերքեց այն տեղեկությունը, թԵ Ասատրյանի ազատումը կապված է քաղաքական գործընթացների հետ։ Խաչատրյանը հավելեց՝ այս պահին մի քանի թեկնածու կա, որոնցից կընտրեն լավագույնին:
Քրիստինա Աղալարյան