ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, աշխատանքից ազատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության պաշտոնական տեղեկագրից:

 

Հրամանում ասվում է.

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արմեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից։