ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցնելու մասին։
Համապատասխան որոշումը տեղադրվել է վարչապետի պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով'
2019 թվականի սեպտեմբերի 18-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ (06-18-Ղ3-1) Մարինա Պերճի Ծատուրյանի լիազորությունները»: