ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան որոշումներ է ստորագրել ըստ որի՝ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ մի շարք պաշտոնյաներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից: Ըստ այդ հրամանգրերի՝ աշխատանքից ազատվել են
վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Մանուկյանը,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանը,
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանը,
Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը,
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը,
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը,
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը,
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը,
Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը,
Վարչապետի օգնական Արփինե Դավոյանը,
Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը,
Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Վարազդատ Կարապետյանը,
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը,
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը,
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Ուլիխանյանը։
Նշենք, որ նրանք բոլոր այժմ ԱԺ պատգամավորներ են: