ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մերուժան Գալստյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝
Մերուժան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: