Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը ազատվել է աշխատանքից և ուղարկվել է կադրերի ռեզերվ»,- ասաց Մալխասյանը: Նա նաև նշեց, որ ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես լինում են: