SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 18-ին, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը, ով նույնպես անցել է ոստիկանության կադրերի ռեզերվ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Մարտիրոսյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ու համակարգում համարվում է որպես պրոֆեսիոնալ, գործի գիտակ ու նվիրյալ և թե շրջապատում, թե աշխատանքային կոլեկտիվում նա համարվում է որպես բարոյական մարդ ու ժամանակին բացահայտել է բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, ավազակային հարձակումներ, «օրենքով գողերի» վնասազերծումներ և այլն։