Աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-իհետ զրույցում հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

 

Նշենք, որ նա աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն և գրանցվել է կադրերի ռեզերվում: