Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան:

 

Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել: Տիկին Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հասարակությանը պատշաճ կերպով իրազեկել հետևյալի մասին.

 

1. Վերջին անգամ ո՞ւմ կողմից, ե՞րբ և ի՞նչ նպատակով են իրականացվել ստուգումներն այդ դպրոցում,

2. ի՞նչ խախտումներ են արձանագրվել դպրոցում,

3. ստուգման արդյունքները որտե՞ղ են քննարկվել և վերլուծվել,

4. ո՞ւմ կողմից է ստորագրվել ստուգման ակտը,

5. տնօրենը ստորագրե՞լ է ակտը,

6. վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել տնօրենն աշխատանքից»:

 

 

Տիկին Բախշյանը խնդրել է նաև տրամադրել Երևանի թ. 66 դպրոցի տնօրենի ազատման հրամանը: