Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով նոյեմբերի 11-ին ազատվել է աշխատանքից: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: «Նա ազատվել է աշխատանքից վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով»,- ազատման պատճառն այսպես ներկայացրեց փոխնախարարը:

 

Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ օրերս քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի ուսանող է ծեծել, ում ծնողներն այդ մասին տեղյակ են պահել նախարարությանը, ինչն էլ պատճառ է դարձել, որ նախարարը հեռացնի տնօրենին, Ա. Պողոսյանը նախ ասաց, որ նման դեպք տեղի է ունեցել քոլեջում և նախարար Հ. Պողոսյանի հրամանով այսօր առավոտյան ստեղծվել է ծառայողական աշխատանքային խումբ, որը քոլեջում որոշակի ստեղծարարական քննություն է իրականացրել, վաղը կհրապարակվեն ադյունքները. «Բնականաբար, նախարարը չէր կարող տնօրենին հեռացնելու համար հիմք ընդունել այս միջադեպը, քանի որ ծառայողական քննություն դեռ իրականացված չէր»:

 

Փոխնախարարը ներկայացրեց նաև տնօրենի և ուսանողի միջև տեղի ունեցած միջադեպը. «Ուրբաթ երեկոյան մեզ դիմել է ուսանողի ծնողը: Ըստ նրա' երեխան միջանցքում անհարկի, անհարիր պարային վարժություններ է արել (պարային շարժում անելիս ոտքը շատ է բարձրացրել, համարյա հարվածում էր ուսուցչուհուն), որից հետ տնօրենը ուսանողի նկատմամբ, իրենց ասելով, բռնություն է կիրառել: Հայտնեցին, որ այդ մասին հաղորդել են նաև իրավապահ մարմիններն: Ծնողը մեզ խնդրում էր ծառայողական քննություն իրականացնել ու այդ հարցի հետ կապված որոշակի վարչական լուծումներ ապահովել: Այսօր մեր աշխատանքային խումբը եղել է քոլեջում, տղան ասում է, որ այդպիսի շարժումներ է արել, որից հետո տնօրենն իր նկատմամբ բռնություն է գործադրել:

 

Առավել մանրամասն` այստեղ: