Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն, ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ են արված #մենքRecենք հեշթեգով։

Ավելի վաղ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով վարչապետի՝ եթերից դուրս մնացած կադրերի արտահոսքի թեմային․ «Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում։ Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները։ Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա»,- նշել էր նա։