Թուրքիայի իշխանությանը մոտ կանգնած «Աքշամ» թերթի եւ այդ թերթի հետ կապված հանդեսների 170 աշխատակից մեկ օրվում ազատվել են աշխատանքից «երկրում տնտեսական ճգնաժամ» լինելու հիմնավորմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber հեռուստաալիքը:
Թերթի աշխատանքից ազատված թղթակից Քաան Քավուշանը Twitter-ի իր էջում այդ առնչությամբ գրառել է. «Մինչ այս պահը թերթը հայտարարում էր, որ Թուրքիայի տնտեսությունը լավ վիճակում է եւ զարգանում է: Այժմ ես դարձա երկրում տնտեսական ճգնաժամ լինելու պատճառով աշխատանքից ազատվածներից մեկը»: