Հյուսիսային Կորեան իր ոսկին վաճառում է Չինաստանին երկրում տիրող տնտեսական ճգնաժամի պատճառով. գրում է Ria Novosti-ն' հղում կատարելով «Ռենհապ» գործակալությանը:

 

Գործակալության աղբյուրների համաձայն' ոսկու զանգվածային վաճառքը կարող է խոսել սուր տնտեսական ճգնաժամի մասին, քանի որ այդ քայլը հակասում է Կիմ Սեն Իրի ցուցումներին, ով կոչ էր անում ոչ մի դեպքում չվաճառել ազգային հարստությունը:

 

Աղբյուրն հավելել է, որ ոսկու վաճառքի կամ չվաճառքի մասին որոշումը բարոմետր է, որը կարգավորում է Հյուսիսային Կորեայի տնտեսության ճգնաժամային իրավիճակը: