Հյուսիսային Կորեան արձակել է երկու բալիստիկ հրթիռ Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեին։
Նրա տվյալներով՝ մեկը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է, մյուսը՝ դեռ չճանաչված բալիստիկ հրթիռ։
Առաջին հրթիռն արձակվել է տեղի ժամանակով ժամը մոտ 05.05-ին եւ թռել մոտ 600 կիլոմետր, երկրորդը՝ ժամը մոտ 05.15-ին եւ թռել մոտ 120 կիլոմետր, նշել են Կոմիտեում։
Yonhap գործակալությունը հիշեցրել է, որ արձակումը կատարվել է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի համատեղ զորավարժությունների պատասխան միջոցների մասին Փհենյանի նախազգուշացումից հետո։