Լիբանանի տարածքից Իսրայելի հյուսիսային ուղղությամբ արձակվել է առնվազն 135 հրթիռ։ Այս մասին հայտնում է իսրայելական Ynet News պորտալը։
Այսօր առավոտյան շուրջ 135 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային համայնքների ուղղությամբ՝ արմատական շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից։ Որոշ բնակավայրերում միացվել են օդային հարվածների ազդանշանները, նշում է պորտալը։