Ժամը 19:00-ից մինչեւ մայիսի 18-ի 07:00-ն Գազայի հատվածից շուրջ 90 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք: Այդ մասին Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտնել են Twitter-ի իրենց էջում:
Մոտավորապես, 20 հրթիռ ընկել է հենց Գազայի հատվածում, նշված է հաղորդագրության մեջ: Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը կալանել են տասնյակ հրթիռներ:
Հնարավոր վնասների մասին տվյալներ չեն բերվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: