Կիրակի առավոտյան Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը չի կործանվել օդում, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, այլ ընկել է և պայթել է Իսրայելի հարավում՝ չբնակեցված տարածքում: Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի հայտարարությունը:
Ինչպես նշվում է, միջադեպի հետևանքով վիրավորներ և ավերածություններ չկան:
Նախորդ անգամ Իսրայելը ենթարկվել է հրթիռակոծության Գազայի հատվածից հունիսի 26-ին. այդ ժամանակ ի պատասխան հրթիռի արձակման Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ՝ Գազայի հատվածում:
Չնայած հրթիռի արձակման հետևանքով վիրավորներ չկան և ոչ մի վնաս չի հասցվել, իսրայելական բանակը հետաքննում է, թե ինչու նախազգուշացման համակարգը չի որսացել հրթիռի արձակումը: