Իսրայելի զինվորականները սկսել են Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ես հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը։ Չի լինի ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ, ոչ վառելիք, ամեն ինչ կփակվի»,- The Times Of Israel-ի փոխանցմամբ՝ ասել է Յոավ Գալանտը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իսրայելական բանակը գործում է «կենդանական մարդկանց» հետ և հետևաբար արձագանքում է դրան։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրում բոլոր ռազմական գործողությունները դադարեցվել են։ Պատերազմի ֆոնին Իսրայելը մոբիլիզացվել է՝ 48 ժամում 300 հազար մարդ հավաքագրելով։