Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 37.925-ի, հայտնում են Գազայի առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարությունից նաև հայտնել են, որ անցած մեկ օրվա ընթացքում տուժածների ընդհանուր թիվն աճել է և այս պահին կազմում է 87 141․

«Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ ևս 81-ը», - հայտնել են գերատեսչությունից: