ԳԱԼԱ Ինչպես փոխանցում է լիբանանյան Al-Hadath News տեղեկատվական պորտալը, Սիրիայի ռազմական ուժերի հավաստի աղբյուրը հայտնել է, որ Սիրիան պատրաստ է պատերազմի և ագրեսիայի արտացոլմանը:

«Իսրայելը մեր հրթիռների թիրախում է, և այն անհապաղ կերպով հարձակման կենթարկվի Սիրիայի հանդեպ ամերիկյան ագրեսիայի դեպքում»:

Աղբյուրի խոսքով' պատերազմի առաջին երեք ժամերի ընթացքում Իսրայելի ուղղությամբ շուրջ 1000 հրթիռ կարձակվի:

Փոխգնդապետի պաշտոն ունեցող աղբյուրն ասում է. «Սիրիան լավ է պատրաստվել այս ճակատամարտին. նա գիտեր, որ վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար: Իսրայելին հայտնի է մեր հրթիռային հնարավորությունները, և Իսրայելը սարսափած է չնախատեսված ու վախեցնող արդյունքներից, անակնկալներից, որոնք բնորոշ են ցանկացած ռազմական բախմանը»:

 

Աղբյուրը հավելում է. «Պատերազմ սկսելու որոշումը կընդունեն արևմտյան մայրաքաղաքներում, սակայն դրա ընթացքը կորոշվի Դամասկոսում' համաձայն սիրիական բանակի կոնցեպտի»: Փոխգնդապետը զգուշացնում է թշնամուն.

«Սիրիայի հրթիռները կարող են ավերել Իսրայելում օդանավակայաններ, ոստիկանական տեղամասեր, նավահանգիստներ և նավթաքիմիկատային պահեստներ: Մեր հրթիռները թիրախից հեռու երբեք չեն ընկնում: Իսրայելական հետախուզությունը կարծում է, որ Սիրիան պատրաստ է պատերազմի և մեր ձեռքի տակ կա 200 հազար հրթիռների արսենալ»:


Տաթև Ֆռանգյան