«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը. 





 

 




 


Ժամանակն է Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական դաշտ. թուրքագետ

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի հայությունը պետք է ավելի ուժեղացնի աշխատանքներն այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Այս հարցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարեւորում է այն հանգամանքը, որ հարցի միջազգային ճանաչումից պետք է անցում կատարել դեպի իրավական դաշտ եւ իրավական տիրույթում լուծել Հայոց ցեղասպանության հարցը:

 

«Պետք է կյանքի կոչել «Պահանջում եմ եւ դատապարտում» կարգախոսը եւ այդ առումով ներգրավել նաեւ միջազգային իրավաբանների եւ, ստեղծելով խումբ, միջազգային դատարանում քննել Հայոց ցեղասպանության հարցը: Պետք է կարողանանք մեր պահանջը մոտեցնել իրականությանը միջազգային իրավունքի տեսանկյունից:

 

Պետք է ուժեղացնենք հետազոտական աշխատանքն այս բնագավառում եւ համատեղ հետազոտական աշխատանքի մեջ ներգրավենք արտասահմանցի առաջատար մասնագետների: Այս առումով բավական աշխատելու տեղ ունենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը' հավելելով, որ միջազգային իրավունքի մասնագետները մեծ նշանակություն են տալիս հեղինակությունների տեսակետներին:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Մոսկվայի բորսայում ռուբլու նկատմամբ դոլարի եւ եվրոյի փոխարժեքների անկում Է դիտվում

 

 

Մոսկվայի բորսայում դեկտեմբերի 22-ի Երեւանի ժամանակով ժամը 11:05-ի դրությամբ ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա փակման մակարդակի համեմատությամբ իջել Է 2,72 ռուբլով եւ կազմել 55,83 ռուբլի:

 

Եվրոն ռուբլու նկատմամբ էժանացել Է 4,07 ռուբլով: Այդպիսով եվրոպական արժույթի փոխարժեքը կազմել Է 68,4 ռուբլի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

***

 

 

Երևանում «Մերսեդես»-ների բախման հետևանքով տուժածների վիճակը միջին ծանրության է

 

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 22-ին' ժամը 08.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E 500» մակնիշի 34 VA 677 և «Մերսեդես A 160» մակնիշի 34 AT 032 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես A 160» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1984թ. ծնված Հ. Մ.-ը և ուղևոր՝ 1986թ. ծնված Ա. Մ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

 

***

 

 

Տաքսիստը կանխել է երիտասարդ աղջկա ինքնասպանությունը. pastinfo.am

 

 

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի 24-ամյա աշխատակիցը փորձել է ինքնասպան լինել, ինչը կանխվել է իրավիճակում ճիշտ կողմնորոշված տաքսիստի շնորհիվ։ Գրում է «Փաստինֆո»

-ն:

Աղջիկը տաքիսով գնացել է «Հաղթանակ» կամրջի մոտ և իջել, ինչը վարորդին կասկածելի է թվացել և նա անմիջապես զանգել է «911»։

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վարորդը զանգել է արտակարգ իրավիճակներ և ասել, որ ուղևորն իջել է իր ավտոմեքենայից կամրջի մոտ և իրեն շատ կասկածելի է պահում։

Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Երևանաբնակ 600 զինծառայողներ այս տարի խրախուսվել են հնգօրյա արձակուրդով

 

 

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին:

 

Այս անգամ ծրագրում ընդգրկվել են Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները, որով էլ, ըստ էության, ավարտվում է 2014թ.-ին նախատեսված ծրագիրը: Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Ոստիկանները բերման են ենթարկել մեքենայի անիվները գողացողներին

 

 

Ոստիկանությունն օպերատիվ միջոցառումների արդյուքնում հայտնաբերել և բերման է ենթարկել «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 3 անիվները գողացողներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայքից, դեկտեմբերի 20-ին, ժամը 02.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Վարսենիկ Ք.-ն և հայտնել, որ իրենց շենքի մոտ ավտոմեքենա են թալանում:

 

Ժամը 05.30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտից բերման են ենթարկել 1991թ. ծնված Հայկ Ղ.-ին, իսկ Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի մոտից' 1992թ. ծնված Արծրուն Խ.-ին, որտեղ պարզվել է, որ Հայկ Ղ.-ն և Արծրուն Խ.-ն ժամը 02.20-ին Անդրանիկի փողոցի թիվ 97 շենքի բակում կայանված, 1984թ. ծնված Կորյուն Ս.-ին պատկանող «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 3 անիվները: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

 

 

***

 

 

Տանը հայտնաբերվել է բնակչուհու դին

 

Արտաշատի ոստիկանության բաժնի օպերատիվ հերթապահ, ավագ լեյտենանտ Վարդանյանից դեկտեմբերի 22-ին, ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել Արարատի մարզային փրկարարական վարչությունում այն մասին, որ Արտաշատի տարածաշրջանի Ոստան գյուղի Երեւանյան փողոցի 65ա տան բնակիչը չի արձագանքում հարեւանների կանչին եւ թակոցներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցի ն Արարատի մարզային փրկարարական վարչությունից, 14:21-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հարազատների միջոցով բացվել է դուռը եւ հայտաբերվել 1926 թվականին ծնված Ռոզա Ֆահրադյանի դին: Ըստ վարչության տվյալների, բնակարանը եղել է թափթփված վիճակում, իսկ բնաչուհին' հյուրասենյակում ընկած:

 

Լիլիթ Մաճկալյան