«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Մարտական հենակետում զինծառայող է մահացել

 

 

Փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

 

***

 

 

 

Ձերբակալվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը

 

 

 

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել՝ սպայական աձնակազմի կողմից դրսեւորված անգործության վերաբերյալ:

 

 

Սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակներում նշված հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով փետրվարի 13-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Ս արգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։

 

 

2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։Շարունակությունն՝այստեղ:

 

 

 

***

 

 

Վիճաբանության ժամանակ քաղաքացին սուր առարկայով վնասել է 15-ամյա տղայի դեմքը

 

 

 

Ոստիկանության Բազումի բաժնում փետրվարի 9-ի երեկոյան 1975 թ. ծնված Սամվել Չ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 8 շենքի մոտ ոմն Պոտո հանդիպել է իր որդուն' 2000թ. ծնված Արամայիս Չ.-ին, նրանից խնդրել գումար, վերջինս մերժել է, որից հետո միասին ուղևորվել են Լենինգրադյան տնակային ավան, որտեղ վիճաբանություն է սկսվել, Պոտոյի եղբայր Խաժակը բռնել է որդու ձեռքերը, իսկ Պոտո իր մոտ գտնվող սուր առարկայով վնասել է նրա դեմքը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոմն Պոտոն 1997թ. ծնված Պետրոս Ռ.-ն է, իսկ Խաժակը' 1997 թ. ծնված Խաժակ Ռ.-ն:

Պետրոս Ռ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

 

 

 

***

 

 

 

Ազատամարտիկների արձագանքը՝ Ռուբեն Գևորգյանի հայտարարությանը

 

 

 

Երկրապահ կամավորական միության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մեջբերված են ազատամարտիկներ Սեյրան Ծատուրյանի, Ռուդիկ Դավթյանի և Հայրապետ Կարապետյանի խոսքերը՝ ուղղված ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին՝ ի պատասխան վերջինիս՝ Մանվել Գրիգորյանի հասցեին արված հայտարարության:

 

 

ԵԿՄ հայտարարության մեջ ասված է.

 

 

«Ազատամարտիկներն արձագանքում են «Ծաղիկ Ռուբոյի» հայտարարությանը

Սեյրան Ծատուրյան՝ ԵԿՄ վարչության անդամ

 

 

-Այ դավաճան, ա՛յ նաիրիհունյան, ա՛յ թուրքի Ծաղիկ Ռուբո: Բա դու չես ամաչո՞ւմ: Պոռոտախոսում ես, թե դու ես Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ԵԿՄ ղեկավար դարձրել: Ա՛յ տղա, մինչ այդ դու գեներալի հետ ծանոթ եղե՞լ ես, գեներալը քեզ գոնե բարև տվե՞լ է, որ հիմա մեծ-մեծ խոսում ես: Մանվել Գրիգորյանին ամբողջ Երկրապահը և Վազգեն Սարգսյանի ընտանիքն են խնդրել ստանձնել ԵԿՄ առաջնորդի ղեկը: Եվ հիմա էլ զորավարն արժանիորեն շարունակում է սպարապետի գործը: Ո՛չ դու, ո՛չ քո դոդ ու չգիտեմ ինչ տերերը չեն կարող ստվերել այն համազգային գործունեությունը, որ ծավալել է զորավար Մանվել Գրիգորյանը:

 

 

Ռուդիկ Դավթյան՝ ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ

 

 

-Էս Ծաղիկ Ռուբոն գալիս, տռաֆարետների տակ կանգնում-նկարվում է՝ սկի գյուղերի անուններն էլ չգիտի, այդպես փորձում է ազգին խաբել, թե ինքը կռվա՞ծ է կամ, թե իբր դիրքերում է լինո՞ւմ: Ա՛յ Ծաղիկ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անցած ուղին ամբողջ հայ ազգն է գնահատում, իսկ դու նաիրիհունանյանների բանակն ես համալրել, դու և տերերդ թուրքին եք ծառայում:

 

 

Հայրապետ Կարապետյան՝ Սարիկ՝ ԵԿՄ վարչության անդամ

 

 

-Այ դավաճան, «Ծաղիկ Ռուբո», քեզ ամբողջ Հայաստանը գիտի որպես ֆուֆլոյի: Ատչոտ ես պահանջո՞ւմ: Ասա որտե՞ղ: Կնգա տռուսիկ ես հագել, դոդանման երևույթների ֆինանսավորմամբ բերանդ ափռ-ցփռ բացում ես: Իսկ թե մաշտոցյան այբուբենի հետևից ես ընկել՝ հասկացի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի համար չկա ես, դու, նա, կա միասնական հայություն, կա միասնական մունք: Եվ պատժելու ենք բոլոր նրանց, ովքեր դեմ են հայ ազգի միասնականությանը»:

 

 

 

***

 

 

 

Երկրին պետք է ոչ թե ուժերի տրոհում, այլ՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա. Նաղդալյան

 

 

 

Ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է իր դիրքորոշումները' պատասխանելով մի քանի հարցերի.

 

-ՀՀԿ-ն ԲՀԿ-ին պատերա՞զմ է հայտարարել:



-Պատերազմի հետ այդպես թեթևորեն մի խաղացեք, պատերազմ միմյանց հայտարարում են թշնամի երկրները: Քաղաքական դաշտում պատերազմներ չեն լինում՝ որքան էլ փորձեն խոսքը պատկերավոր կամ տպավորիչ դարձնել:

 

 

Եթե իրականության դաշտ վերադառնանք, պատերազմի, համընդհանուր մոբիլիզացիայի, հաղթանակի մասին խոսում են մեր այլընտրանքային գործընկերները: Իրենց ստեղծած իրավիճակի անելանելիությունը և մեր վճռականությունը տեսնելով: Նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ԲՀԿ- ում կան հայրենասեր, գրագետ, աշխատող մարդիկ, ովքեր կարող են մեջք մեջքի կանգնել երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ու շեշտեց կոնսոլիդացիայի և համախմբման ոչ միայն անհրաժեշտության, այլև, վստահաբար՝ հնարավորության մասին: Քաղաքական դաշտի այսօրինակ մաքրումը, քաղաքական դաշտում քաղաքական գործիչներին տեղ բացելու այս գործընթացը դրանով է պայմանավորված և այդ նպատակն ունի:Շարունակությունն՝ալստեղ:

 

 

 

***

 

 

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները պնդում են արդար դատավարության իրենց պահանջը

 

 

 

Գյումրեցիները շարունակում են հետևողական լինել Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու իրենց պահանջին: Պահանջը նաև արդարացված են համարում Ավետիսյանների իրավահաջորդները:

 

 

Իրավահաջորդներից Ռիտա Պետրոսյանը փետրվարի 14-ին Գյումրիում տեղի լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում հաստատեց, որ իրենց պահանջը շարունակում է մնալ կասկածյալին հայ իրավապահներին հանձնելն և արդար դատավարությունը: «Մեր պահանջն է միայն, որ գտնեն իրական հանցագործին և դատեն:

 

 

Սա 1 հոգու կատարած սպանություն չէր: Մեր փաստաբանը նշում է, որ մինչև վերջ գնալու է՝ այս գործը բացահայտելու համար: Հուսով եմ, մեզ հուսախաբ չի անի»,-նշեց Ռիտա Պետրոսյանը՝ ենթադրություն հայտնելով, որ ռուսական կողմն այդպես էլ Պերմյակովին չի հանձնի հայ իրավապ ահներին: «Եթե բոլորը սրտանց մոտենան այս գործին, գործը կբացահայտվի: Ինձ թվում է ռուսական կողմը Պերյակովին չի տա»,-նշեց իրավահաջորդը:

 

 

«Եթե այս սպանդը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, ինչո՞ւ պետք է կասկածյալը չդատվի Հայաստանի տարածում և, եթե նա հանցագործ է, ինչ գործ ունի նա հիմա ռազմաբազայի ներսում, նա հիմա պետք է լինի կալանավայրում: Մեր բողոքը հենց դա է»,-իր խոսքում նշեց Ավետիսյանների ընտանիք հարազատ Ջուլիետա Ջալալյանը:

 

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փ որձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

 

 

Արմենուհի Մխոյան