«Mediamall.am»













Բակո Սահակյանն այցելել է դիվերսիայից վիրավորված զինծառայողներին

 

 

 

Մարտի 20-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված ևՍտեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:

 

 

Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: ԲակոՍահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:

 

 

Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝ անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:

 

 

Այցի ընթացքում ԼՂՀ նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

 

 

 

 

***

 

 

 

 

«ԿամԱԶ»-ը 30 մետր գլորվել է ձորը. վարորդի առողջական վիճակը բավարար է

 

 

 

Մարտի 21-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը (մոտ 50 մ), ավտոմեքենայի մեջ կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 424 LD 61 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 30 մ):

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և դուրս են բերել վարորդ Ս. Խ.-ին (ծնվ. 1952 թ.), ով տեղափոխվել է Չարենցավամի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

 

***

 

 

 

 

Վալերի Օսիպյանի եղբորորդուն այսօր մեղադրանք է առաջադրվել

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ մարտի 21-ին, ներկայացել է անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և հարցաքննվել։

 

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ պարզաբանում ենք, որ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

 

Մասնավորապես՝ 2015 թվականի մարտի 19-ին դատախազը որոշում է կայացրել փոփոխել Ս.Օսիպյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը և ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննությունը ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է։

 

 

 

***

 

 

 

 

Հայկական բանակն ապացուցել է, որ առաջնագծի տերն է. Թևան Պողոսյան

 

 

 

 

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մեկնաբանել է խոսակցություններն այն մասին, որ սահմանին պետք է կանգնեն ոչ թե 18 տարեկան ժամկետային զինծառայողները, այլ միայն պրոֆեսիոնալներ: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Թևան Պողոսյանը շեշտեց, որ առաջին անգամը չէ, որ հայկական բանակի երիտասարդներն արժանի են իրենց պրոֆեսիոնալ կոչմանը, որովհետև նրանք փայլուն են կատարում իրենց ծառայությունը: «Մեր 18-19 տարեկան զինծառայողներն անցած ամռան ընթացքում էլ ապացուցել են, որ որևէ բանով չեն զիջում Թուրքիայում վերապատրաստում անցած ադրբեջանցի հատուկ ջոկտայիններին: Հայկական բանակը հակամարտության ողջ ընթացքում ապացուցել է, որ ինքն է առաջնագծի տերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:

 

 

Պատգամավորն ընդգծեց, որ շատ լավ կլինի, եթե Հայաստանն ունենա պրոֆեսիոնալ բանակ՝ շեշտելով, որ դրա ձևավորման ճանապարհը հնարավոր չէ մեկ օրում անցնել: «Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ հարկավոր է, որ այդ բանակում ծառայություն անցնողն ունենա համապատասխան փորձ»,- ասաց Պողոսյանը:

 

 

Դիտարկմանը, թե գոնե սահմանին պետք է կանգնեն միայն պրոֆեսիոնալներ, Պողոսյանը պատասխանեց, որ այսօր հնարավոր լուծումներից Հայաստանն ունի այն, ինչ ունի: «Լուծումների շատ տարբերակներ կարելի է ունենալ, սակայն եկեք նայենք, թե ինչ հնարավորություններ կան: Իսկ իրականում այդ տղաները հայրենասիրություն են յուրացնում, և ճիշտ է այն գնահատականը, որ 18-20 տարեկանում է տղամարդը ձևավորվում»,- նկատեց պատգամավորը: Եզրափակելով խոսքը՝ Պողոսյանը վստահություն հայտնեց, որ հայկական բանակն իր ֆունկցիան փայլուն կատարում է:

 

 

 

***

 

 

 

 

Երևանում շենքի վերելակն ընկել է. կա մեկ զոհ

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն մարտի 21-ին' ժամը 13.36-ին. ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

 

Դեռևս չպարզաբանված հանգամանքներում վերելակը պոկվել և վայր է ընկել. խցիկում հայտնաբերվել է Ա. Շ.-ի (մոտ 35 տ.) դին: