«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.



4-ամյա երեխան հոսանքահարումից մահացել է


Այսօր Երևանում ևս մեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացավ ԼՈւՐԵՐ.com-ը, «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա երեխան մահացել է:

 

 

Արեն Ռափյանը բակում խաղալիս` հոսանքահարվել էր, տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը:

 

***

Վերելակի արանքում մնացած 5-ամյա երեխան մահացավ

 

Վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-իհետ զրույցում ասացին «Արմենիա» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքից:

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ըհունիսի 4-ին՝ ժամը 11.28-ին, ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ը և դայակը՝ Ն. Զ.-ը:

 

 

 

***

 

Հայաստանը' պետական պարտքի վտանգավոր շեմին


 

Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ ՀՀ արտաքին պարտքը չափազանց մոտ է վտանգավոր սահմանագծին՝ ՀՆԱ-ի 50 տոկոսին:


ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ, ով նշեց, որ ըստ պաշտոնական վիճակագրության, առաջնորդվելով 2014 թվականի համախառն ներքին արդյունքով, որովհետև մեթոդիկան և պետական պարտքի մասին օրենքն է այդպես հուշում, կարելի է ասել, որ ՀՀ արտաքին պարտքը դեռևս չի հասել ՀՆԱ-ի 50 տոկոսին:

 

«Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում տարբեր միջազգային պարտավորություններ ենք ստանձնել՝ մինչ օրս պարզ չէ, թե պետական երաշխիքներով ինչքան գումարներ են տրվել տարբեր պետական և ոչ պետական կառույցներին, ապա ես գնահատում եմ, որ ՀՆԱ-ի 50 տոկոսից արդեն անցել է»:

 

Թե ի՞նչ է սա նշանակում տնտեսության համար, Խաչատրյանը նկատեց, որ եթե մենք ունենայինք աշխատող տնտեսություն, արտահանում, որի ազդեցությունը տնտեսության վրա զգալի կլիներ, արտահանման այնպիսի կառուցվածք, որի կախվածությունն արտաքին շուկայի կտրուկ փոփոխություններից մեծ չէր լինի, ապա կարող էինք ասել, որ 50 տոկոսը ՀՆԱ-ի նկատմամբ վտանգավոր չէ:

 

«Կա օրենսդրական պահանջ ՀՀ արտաքին պարտքի մասին, կա երկու սահման՝ մեկը հիսուն տոկոսն է՝ կապված դիֆիցիտի հետ և մյուսն էլ անթույլատրելի 60 տոկոսի շեմը:

 

Ամեն դեպքում, ցուցանիշների վերլուծությունից ելնելով, պետք է ասել, որ Հայաստանի համար 50 տոկոսանոց պետական պարտքը լուրջ թիվ է, վտանգավոր շեմ է»,- ասաց Խաչատրյանը: