Հուլիսի 20-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղում քաղաքացին ընկել է ժայռից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

                                                                          

Հրշեջ-փրկարարները անգիտակից վիճակում գտնվող աղջկան (մոտ 13տ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:

 

Ըստ շտապօգնության բժիշկի՝ երեխան (2004թ. ծնված Գյուլագարակ գյուղի բնակիչ Ն.Դ.-ն) մինչ շտապօգնության ծառայության աշխատակիցների և հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը մահացած է եղել: