Անգլիայի հարավի բնակավայրերից մեկում գտնվող «Hugo Boss» նորաձև հագուստի խանութում հայելին պոկվել և ընկել է 4-ամյա տղայի վրա, որի հետևանքով երեխան մահացել է հիվանդանոցում՝ ստացված վնասվածքներից։ Այս մասին գրում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 4-ին՝ Օքսֆորդշիր կոմսությունում, որտեղ կան մեծ թվով խանութներ:

Երեխան հոսպիտալացվել էր, իսկ 4 օր անց՝ մահացել վնասվածքներից: Թե ի՞նչ հանգամանքներում էր երեխայի վրա ընկել հայելին, չի հաղորդվում: «Hugo Boss»-ից չեն մեկնաբանում տեղի ունեցածը: Ոստիկանությունը հետաքննություն է վարում: