Օգոստոսի 11-ին' ժամը 16:38-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Լոռու ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 10UL875 պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի P107KC199 պետհամարանիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով վերջինս ընկել է ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ 1968 թ. ծնված Գ. Վ.-ը, 1975 թ. ծնված Ժ. Հ.-ը և վարորդ՝ 1969 թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ (տուժածները Վանաձոր քաղաքի բնակիչներ են):
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 1992 թ. ծնված Մ. Ա.-ի դին:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության: