Մոսկվայում բարձրահարկ շենքի վերելակի ընկնելու հետևանքով 10 ամսական երեխա է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

 

 

Նրա խոսքով' ժամը 13:00-ի սահմաններում կտրվել է շենքի վերելակի պարանը, որի հետևանքով վերելակն ընկել է առաջին հարկ: Վթարի պահին վերելակի դռների արանքում է մնացել 10 ամսական երեխայի մանկասայլակը: Երեխան ստացած վնասցվածքներից մահացել է:

 

 

Ոստիկանության Մոսկվայի բաժանմունքի մամուլի ծառայությունից հաստատել են, որ վերելակի ընկնելու հետևանքով զոհ կա, սակայն հրաժարվել են այլ մանրամասներ ներկայացնել: