«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ. ոստիկանության արձագանքը


Լուրեր.com-ի ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության Գորիսի բաժնում անհայտ անձից ահազանգ է ստացվել, որ Գորիսի վարչական տարածքում հնչել են կրակոցներ: Հանգամանքները ճշտվում են։





 

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը, որը նշել էր, թե կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ, տուժողներ չկան, որևէ մեկը վնասվածք չի ստացել։

 

 

 

***

 

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Ավետիսյանների ընտանիքի սպանության քննությանը

 

Հայ և ռուս իրավապահներն ինտենսիվ աշխատում են, որպեսզի Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության հետևանքով առաջացած իրավիճակում գտնեն տարբերակ, որը համահունչ կլինի միջազգային իրավունքի նորմերին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Վստահեցնում եմ, որ այդ հարցում նույնն են ոչ միայն բոլորիս զգացմունքներն, այլ նաև՝ մոտեցումներն ու ակնկալիքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

 

 

Կոստանյանը բնական է համարում, որ նման ողբերգության նկատմամբ պետք է լիներ հասարակության ընդգծված ուշադրությունը: «Ես նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել փողոց և արդարացիոներ պահանջում էին, որպեսզի գործը հանձնվի Հայաստանի Հանրապետության արդարադատությանը»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

 

 

Նա ընդգծեց, որ գործի քննության վերաբերյալ կարող է ընդամենն ասել, որ այս պահի դրությամբ ստեղծվել է մի իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ ՀՀ իրավապահների, ոչ էլ ՌԴ իրավապահների պրակտիկայում, և քայլեր են ձեռնարկվում ստեղծված իրավիճակում գտնել միջազգային իրավունքի բոլոր նորմերին համահունչ տարբերակ:

 

***

Վիճաբանություն և հարվածներ՝ երթուղայինում

 

Մայիսի 19-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1970 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ մի կին թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում հարձակվել է իր վրա և իրենք հիմա գտնվում են Աբովյան պուրակի մոտ:

 

 

Նշված վայրից ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Աննա Ա.-ին և 1967 թ. ծնված Նունե Ա.-ին ներկայացրել են բաժին:

 

 

Աննա Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.55-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի սրահում Նունե Ա.-ն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է իր դեմքին' պատճառելով վնասվածք:

 

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

Կատարվում է հետաքննություն: