Լուրեր.com-ի ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության Գորիսի բաժնում անհայտ անձից ահազանգ է ստացվել, որ Գորիսի վարչական տարածքում հնչել են կրակոցներ: Հանգամանքները ճշտվում են։
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը, որը նշել էր, թե կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ, տուժողներ չկան, որևէ մեկը վնասվածք չի ստացել։