Քիչ առաջ NewsBook.am-ի թղթակցի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերքել է այն լուրերը, թե իբր վիրավոր կա: Նա ասել է, որ մեքենայի ուղղությամբ կրակելու հետևանքով՝ 25-30 փամփուշտ է դիպել ավտոմեքենային և վնասել այն: Խաչատրյանը նաև ընդգծել է, որ մեքենայի վրա կրակել են անտառից:

 

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էրԼուրեր.com-ը  Կապան-Գորիս ճանապարհին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։

 

 

Տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը, որը նշել էր, թե կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ, տուժողներ չկան, որևէ մեկը վնասվածք չի ստացել։