Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է ուսանողների միջազգային օրվա առիթով, Կապանի մշակույթի պալատում կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը հրավիրված էին մարզի ԲՈՒՀ-երի, միջին մասնագիտական հաստատությունների ուսանողներ, դասախոսներ, հյուրեր:

 

Մարզպետի կողմից շնորհակալագրերի և դրամական պարգևների արժանացան 26 ուսման առաջավոր ուսանողներ:
Դիմելով ուսանողներին մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց.

 

-Սիրելի' ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ: Դիպուկ է ասել Գարեգին Նժդեհը. «Եթե ուզում ես իմանալ ազգիդ ապագան' նայիր նրա երիտասարդությանը»: Մեր երկրի հզորությունը իր մարդկային ներուժի մեջ է' ձեր մեջ. Դուք եք մեր վաղվա օրը' ձեր գիտելիքներով, աշխատասիրությամբ, հայրենիքին նվիրվածությամբ: Իմ ասելիքն ուզում եմ արտահայտել մեր մեծերից մեկի Մուշեղ Գալշոյանի խոսքերի հիման վրա. «Թերևս միջնադարում, երբ որ Տաթևի բարձունքներից քանքար ընկերները աշխարհի իմաստասերների հետ բանավիճում էին, այդժամ Սյունյաց խորունկ ձորերում Սյունիքի զինվորները պատերազմի հաղթանակներ էին տոնում»:

 

Ես ուզում եմ, որ դուք միշտ իմաստասերների հետ վիճեք և մեր երկրի համար հաղթանակներ կերտեք: