Գյումրեցիները շարունակում են հետևողական լինել Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու իրենց պահանջին: Պահանջը նաև արդարացված են համարում Ավետիսյանների իրավահաջորդները:

 

 

Իրավահաջորդներից Ռիտա Պետրոսյանը փետրվարի 14-ին Գյումրիում տեղի լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում հաստատեց, որ իրենց պահանջը շարունակում է մնալ կասկածյալին հայ իրավապահներին հանձնելն և արդար դատավարությունը: «Մեր պահանջն է միայն, որ գտնեն իրական հանցագործին և դատեն:

 

Սա 1 հոգու կատարած սպանություն չէր: Մեր փաստաբանը նշում է, որ մինչև վերջ գնալու է՝ այս գործը բացահայտելու համար: Հուսով եմ, մեզ հուսախաբ չի անի»,-նշեց Ռիտա Պետրոսյանը՝ ենթադրություն հայտնելով, որ ռուսական կողմն այդպես էլ Պերմյակովին չի հանձնի հայ իրավապ ահներին: «Եթե բոլորը սրտանց մոտենան այս գործին, գործը կբացահայտվի: Ինձ թվում է ռուսական կողմը Պերյակովին չի տա»,-նշեց իրավահաջորդը:

 

«Եթե այս սպանդը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, ինչո՞ւ պետք է կասկածյալը չդատվի Հայաստանի տարածում և, եթե նա հանցագործ է, ինչ գործ ունի նա հիմա ռազմաբազայի ներսում, նա հիմա պետք է լինի կալանավայրում: Մեր բողոքը հենց դա է»,-իր խոսքում նշեց Ավետիսյանների ընտանիք հարազատ Ջուլիետա Ջալալյանը:

 

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փ որձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

 

 

Արմենուհի Մխոյան