Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 00.50-ի սահմանում 1-ին համալսարանական հիվանդանոցից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքերով» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ նա հյուրընկալված է։
Վիրավորը Ռուսաստանի քաղաքացի 18-ամյա Էրիկ Խ.-ն է։ Նա դանակի միջոցով ինքնավնասումներ է կատարել ձեռքերի շրջանում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։